2018 թվականի հունվար-հոկտեմբերին Վրաստանում արտաքին առևտրի շրջանառությունը (առանց հայտարարագրված առևտրի) կազմել է 10 305.9 մլն դոլլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 20.5 տոկոսով:
Վրաստանի վիճակագրական ծառայության նախնական տվյալներով, արտահանումը եղել է 2 751.0 մլն դոլլար (24.5 տոկոսով ավել), իսկ ներմուծումը՝ 7 555.0 մլն դոլլար (19.2 տոկոսով ավել): Առևրի բացասական հաշվեկշիռը 2018 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 4 804.0 դոլլար և արտաքին առևտրի շրջանառության 46.6 տոկոսը: