Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում հաստատում են, որ Փոնիճալայում պայթյունի վայրում որոնում են մորը և երեխային
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում հաստատում են, որ Փոնիճալայում պայթյունի վայրում որոնում են մորը և երեխային

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավարի պաշտոնակատար Շալվա Խուցիշվիլին հաստատում է, որ Փոնիճալայում պայթյունի վայրում որոնում են մորը և երեխային:

Ինչպես նշել է Շալվա Խուցիշվիլին, փրկարարական խմբերը դեպքի վայրում աշխատում են առավոտից:

«Մեր լավագույն փրկարարները ներգրավված են որոնողափրկարարական աշխատանքներին: Վնասվել են շենքի հիմնական պատերը, և դա ստիպում է աշխատել առավելագույնս զգույշ: Մեր խմբերը կարճ ժամկետում իրականացրեցին տարհանման գործողությունը և մենք խուսափել ենք մեծ զոհերից»,-հայտարարել է Խուցիշվիլին:

Նրա խոսքերով, բնակելի շենքի մի քանի հարկ ամբողջությամբ փլուզված է և փրկարարները զգուշությամբ իրականացնում են մաքրման աշխատանքները:

Թբիլիսիում, Զեմո Փոնիճալայում պայթյունը տեղի է ունեցել այսօր: Գոյություն ունեցող լրատվությամբ, պայթյունի հետևանքով փլուզվել են բնակելի շենքի 3-րդ և 4-րդ հարկերը:

Բացի այդ, պատահարի հետևանքով տուժած երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այրվածքների կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեի հայտարարությամբ, տուժածների վիճակը ծանր է: