Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ Թեթնուլդից երեք լեռնագնացների դուրս բերելու համար կատարվում է փրկարարական աշխատանքներ
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ Թեթնուլդից երեք լեռնագնացների դուրս բերելու համար կատարվում է փրկարարական աշխատանքներ

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ երեք լեռնագնացներին Թեթնուլդից դուրս բերելու համար կատարվում է փրկարարական աշխատանքներ։

Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները սահմանապահ ոստիկանության ուղղաթիռի օգնությամբ այսօր Մեստիա են տեղափոխել Թեթնուլդիի գագաթին գտնվող վեց օտարերկրյա քաղաքացիներից երկու վիրավորի և մեկ դիակ։

«Փրկարարական աշխատանքները շարունակվում են Թեթնուլդի գագաթից երեք լեռնագնացներին դուրս բերելու համար։ Տուժած լեռնագնացների տեղեկություններով՝ երեք լեռնագնացներն էլ ինքնուրույն շարժվում են դեպի բնակավայր։ Նրանց դիմավորելու համար արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարական ջոկատը՝ լիարժեք տեխնիկայով, շարժվում է ոտքով։ Փրկարարական աշխատանքներին մասնակցում են ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռը և Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հատուկ իրավիճակների արձագանքման գլխավոր բաժնի փրկարարական ջոկատի փրկարարները։