Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ Բորժոմիում բռնկված հրդեհը մարելու համար մոբիլիզացվել է 250 հրշեջ և երեք ուղղաթիռ
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ Բորժոմիում բռնկված հրդեհը մարելու համար մոբիլիզացվել է 250 հրշեջ և երեք ուղղաթիռ

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարական ուժերի վարչության պետ Դավիթ Սուխիշվիլին նշում է, որ կլիմայական պայմանները բարդացնում են Բորժոմիի մունիցիպալիտետում հրդեհների մարման գործընթացը։

Նրա խոսքով, տեղում մոբիլիզացվել է սահմանապահ ոստիկանության երեք ուղղաթիռ, որոնք ուժգին քամու մեղմանալուն պես կվերսկսեն հրդեհաշիջման աշխատանքները։

«Ավելացել է նաեւ հրշեջ-փրկարարների թիվը եւ մոբիլիզացվում է մոտ 250 հրշեջ-փրկարար։ Նաև տեղում ունենք համապատասխան տեխնիկա և աշխատում ենք կրակը մարելու ուղղությամբ»,- ասել է Դավիթ Սուխիշվիլին։