Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը զգուշացնում է Սև ծովի ափին հանգստացողներին
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը զգուշացնում է Սև ծովի ափին հանգստացողներին:
Ծառայության տեղեկությամբ, այսօր, ծովում սպավում է 4-5 բալանոց փոթորիկ, որի պատճառով արգելված է լողալը: Օրվա ընթացքում ալիքների բարձրությունը հնարավոր է հասնի 1,5 մետրից 3 մետր:
Սև ծովի ափին, բոլոր փրկարարական աշտարակներին բարձրացվել են կարմիր դրոշներ:
Ծառայությունը հանգստացողներին կոչ է անում, ուշադրություն դարձնել արգելող նշաններին:
«Աշտարակներին սպիտակ դրոշ բարձրացվելու դեպքում, ծովում լողալը կլինի թույլատրելի, խնդրում ենք, պաշտպանել անվտանգության նորմերը»,- ասվում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կողմից տարածված տեղեկությունում: