Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը բարձրացման նպատակով ձեռք է բերել վեց նոր արագընթաց փրկարարական նավ
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը բարձրացման նպատակով ձեռք է բերել վեց նոր արագընթաց փրկարարական նավ

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը
որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը բարձրացման նպատակով ձեռք է բերել վեց նոր արագընթաց փրկարարական նավ։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։

Գործակալության տվյալներով՝ Բաթումիի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին ներկայացրել է նոր նավակների տեխնիկական հնարավորությունները Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեին և Բաթումիի քաղաքապետ Արչիլ Չիկովանիին։

«Ժամանակակից նավակները կտեղակայվեն Սև ծովի ափի երկայնքով և արդյունավետ են ինչպես ծովում, այնպես էլ գետում՝ փրկարարական և որոնողական աշխատանքների ժամանակ։ Նավակները հագեցած են ժամանակակից տեխնոլոգիաներով։ Դրա վրա տեղադրված են ջրի հատակի սկանավորման միջոցներ»,- ասված է ՆԳՆ տարածած տեղեկատվության մեջ։