Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հրշեջների համար ձեռք է բերել հրակայուն համազգեստ և տեխնիկա
Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հրշեջ-փրկարարական վարչության հրշեջների համար ձեռք է բերել 1000 միավոր հրակայուն համազգեստ և հատուկ տեխնիկա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 3 միլիոն 491 հազար լարի։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին իր տեղակալ Զուրաբ Պավլիաշվիլիի և հրշեջ-փրկարարական ուժերի ներկայացուցիչների հետ գլխավոր վարչության հենակետում զննել են ժամանակակից չափանիշներին համապատասխանող հրակայուն համազգեստները և հատուկ տեխնիկան։
ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներին ապագայում կբաժանվեն միջազգային «EN» ստանդարտի հրակայուն համազգեստները։
«Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը շարունակում է իր անձնակազմին համալրել եվրոպական ստանդարտների հատուկ համազգեստով, սարքավորումներով և ավտոտեխնիկայով, ինչպես նաև համակարգված կերպով իրականացնում է նոր ենթակառուցվածքային ծրագրեր»,- ասվում է ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։