Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն - Լուգելայի հովտում, որտեղ հրդեհի տեղայնացման աշխատանքներ են ընթանում, կենդանի ուժը կմնա ողջ գիշեր
Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջներն ու փրկարարներն ինտենսիվ աշխատանքներ են տանում Չխորոծղուի մունիցիպալիտետի Լուգելա հովտում լեռան լանջին անտառային զանգվածում բռնկված հրդեհի տեղայնացման ուղղությամբ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
«Հրդեհաշիջման գործընթացում ներգրավված է մոտ 150 հրշեջ՝ հատուկ տեխնիկայով, անօդաչու թռչող սարքերով և սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռներով։ Բարդ տեղանքի պատճառով հնարավոր չէ հրշեջ-փրկարարական տեխնիկան հրդեհի օջախ բերել։
«Ամբողջ գիշեր կենդանի ուժերը տեղում կմնան՝ շարունակաբար վերահսկելով տարածքը»,- ասվում է ԱԻ կառավարման ծառայության տեղեկատվության մեջ։