Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն - Այս շաբաթ սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում, անտառային հրդեհների վտանգը մեծանում է, հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում զանգահարել 112
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն - Այս շաբաթ սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում, անտառային հրդեհների վտանգը մեծանում է, հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում զանգահարել 112

Վրաստանի ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտարարություն է տարածել:

«Ընթացիկ շաբաթվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում, որի ընթացքում մեծանում է անտառային հրդեհների վտանգը։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում անմիջապես զանգահարեք 112։

Քաղաքացիներին կուղարկվի նշված տեղեկատվությունը պարունակող կարճ sms հաղորդագրություն»,- նշված է հայտարարության մեջ։