Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը փոխանցվել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի լրացուցիչ կանխարգելիչ միջոցներ
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը փոխանցվել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի լրացուցիչ կանխարգելիչ միջոցներ

Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը Դանիայի կառավարությունից փոխանցվել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար հատուկ պաշտպանության միջոցներ – 590 հատ պաշտպանող հագուստ, 800 հատ պաշտպանող ակնոց, 1600 հատ ռեսպիրատոր և 1600 հատ բժշկական դիմակ:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ, Դանիայի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության (DEMA) կողմից տրված հագեցվածությունը հրշեջ-փրկարարական ուժերի դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանումները կօգտագործեն կորոնավիրուսի դեմ անցկացվելիք կանխարգելիչ տարբեր միջոցառումների համար:

Հագեցվածության փոխանցման միջոցառումն անցկացվել է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության առանձնահատուկ իրավիճակների արձագանքման գլխավոր վարչության բազայում: Միջոցառմանը ներկա էին արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարական ուժերի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Անդրե Քուջաիձեն և քիմիական, կենսաբանական և միջուկային միջադեպերի արձագանքման վարչության ղեկավար Մալխազ Լագուրաշվիլին: