Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում բռնկված բոլոր հրդեհները մարվել են
Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտարարություն է տարածել:
Ըստ հաղորդագրության՝ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցներն արձագանքել են Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում վերջին երկու օրվա ընթացքում դաշտերի և խոտածածկ տարածքների 19 հրդեհների բռնկմանը։
«Հրդեհների մեծ մասը եղել է հատուկ տեխնիկայի համար անհասանելի հատվածում, որտեղ հրշեջները ստիպված են եղել ոտքով շարժվել դժվարանցանելի տեղանքով և անհատական միջոցներով մարման աշխատանքներ իրականացնել։ Բոլոր ակտիվ հրդեհներն արդեն մարվել են Հրշեջ-փրկարարական վարչության աշխատակիցների կողմից։ Հրդեհների հետևանքով ոչ ոք չի տուժել։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հորդորում է դրսևորել բարձր քաղաքացիական պատասխանատվություն, կրակ չվառել գյուղատնտեսական նշանակության հողերում, անտառի կամ դաշտի հարևանությամբ և առանց հսկողության չթողնել կրակը։ Հրդեհի դեպքում անհապաղ տեղեկացնել ՆԳՆ Հանրային անվտանգության կառավարման կենտրոն «112»»,- ասված է հաղորդագրությունում։