Արտահերթ ընտրություններ չեն լինի, ոչ գարնանը, ոչ էլ աշնանը, 2024 թվականին կլինեն հերթական ընտրություններ. Իրակլի Կոբախիձե

17:53, 05.01.2021

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ Վրաստանում արտահերթ ընտրություններ չեն անցկացվի:

Հարցին, թե կլինե՞ն արդյոք արտահերթ ընտրություններ, Կոբախիձեն պատասխանել է, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին:

«Արտահերթ ընտրությունները չեն կայանա ոչ գարնանը, ոչ աշնանը, ոչ էլ մյուս գարնանը և ոչ էլ աշնանը և այլն: 2024 թվականի աշնանը կլինեն հերթական ընտրություններ»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Նմանատիպ