Արտահանման նպատակով մարիխուանայի աճեցման-արտադրման հարցն այսօր քննարկելու են կառավարության նիստին
Արտահանման նպատակով մարիխուանայի աճեցման-արտադրման հարցն այսօր քննարկելու են կառավարության նիստին

Արտահանման նպատակով մարիխուանայի աճեցման-արտադրման հարցն այսօր քննարկելու են կառավարության նիստին:

Վրաստանի կառավարության վարչությունում նիստն սկսվելու է 10:00-ին:

Ինչպես երեկ մեկնաբանել են ՆԳՆ-ում, կառավարությունը քննարկում է արտահանելու համար բժշկական և կոսմետիկական նպատակով, մարիխուանա աճեցնելու և արտադրելու հարցը:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, կառավարության կողմից մարիխուանայի հետ կապված նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները նկատի ունեն մարիխուանայի իրացման խիստ սահմանափակում:

«Բացի այդ, ներքին գործերի նախարարության կողմից պատրաստվել է նախագիծ, որը մարիխուանայի կիրառումը բերում է իրավական խիստ շրջանակի մեջ և որոշ վայրերում սահմանափակում մարիխուանայի կիրառումը: Կառավարությունը քննարկում է նաև արտահանելու համար բժշկական և կոսմետիկական նպատակով, մարիխուանա աճեցնելու և արտադրելու հարցը: Ցանկացած դեպքում, երկրի ներսում մարիխուանայի իրացումը մնում է քրեորեն պատժելի»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: