«Արտադրիր Վրաստանում» գործակալությունը արժանացել է աշխարհի լավագույն արտահանման գործակալության մրցանակին
«Արտադրիր Վրաստանում» գործակալությունը միջազգային առևտրի կենտրոնի (ITC) WTPO Awards 2020 մրցույթում ճանաչվել է լավագույն գործակալություն՝ արտահանման խթանման և աջակցության տեսանկյունից։
Համավարակի պատճառով հետաձգված և այս տարի անցկացված մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Գանայում, որտեղ գործակալության տնօրեն Միխեիլ Խիդուրելիին մրցանակը հանձնել է անձամբ ITC-ի գործադիր տնօրեն Պամելա Կուկ Համիլթոնը։
«Արտադրիր Վրաստանում» գործակալության փոխանցմամբ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՄԱԿ-ի համատեղ գործակալության՝ Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) մրցույթի հաղթողներին կընտրի բարձրաստիճան փորձագետներից կազմված ժյուրին։
«Եզրափակիչում բացահայտվեցին այն կազմակերպությունները, որոնք խրախուսում են արտահանման զարգացման նորարարական և արդյունավետ նախաձեռնությունները։ Կազմակերպությունները պետք է ցույց տան, որ իրենք օգնում են միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին դառնալ մրցունակ միջազգային շուկաներում:
Նշենք, որ այս տարվա WTPO մրցանակաբաշխության ժյուրիի անդամն է «Արտադրիր Վրաստանում» գործակալության տնօրեն Միխեիլ Խիդուրելին՝ որպես հաղթող կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ», – ասված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։