«Արտադրիր Վրաստանում» գործակալության աջակցությամբ բացվել է «Ռոլֆ Ջորջիա» ձեռնարկությունը
«Արտադրիր Վրաստանում» գործակալության աջակցությամբ բացվել է «Ռոլֆ Ջորջիա» ձեռնարկությունը

«Արտադրիր Վրաստանում» գործակալության արդյունաբերական բաղադրիչի շրջանակներում բացվել է մետաղական կոնստրուկցիաներ և մասեր արտադրող ևս մեկ ձեռնարկություն՝ «Rolf Georgia»-ն։

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ բացման միջոցառմանը մասնակցել են էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Իրակլի Նադարեիշվիլին և «Արտադրիր Վրաստանում» գործակալության տնօրեն Միխեիլ Խիդուրելին։ Ձեռնարկությունը, որը գտնվում է Թբիլիսիում, արտադրում է մետաղական բջջային կախովի առաստաղներ։

«Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակներում ընկերությունը վերցրել է 170 հազար լարիի վարկ, իսկ նախագծի ընդհանուր ներդրումը կազմում է 450 հազար լարի։ Այս փուլում զբաղված է 16 մարդ, սակայն, ընկերության ղեկավարության խոսքով, ապագայում նախատեսում են ավելացնել աշխատատեղերի թիվը։

«Արտադրիր Վրաստանում» գործակալությունը շարունակում է աջակցել փոքր և միջին բիզնեսին։ Այս փուլում գործակալության ծրագրերի շրջանակում աջակցվել է ավելի քան 1500 ծրագիր, տարբեր ծրագրերով ապահովվել է երկու միլիարդ լարիի վարկային պորտֆել»,- նշել է էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Իրակլի Նադարեիշվիլին։