«Արտադրիր Ուկրաինայի համար» արշավի շրջանակներում ուղարկվելիք առաջին խմբաքանակն արդեն պատրաստ է
«Արտադրիր Ուկրաինայի համար» լայնածավալ արշավի շրջանակներում մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը պատրաստ է ուղարկվել Ուկրաինա։ Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի նախարարությունը։
«Ընկերությունների կողմից մատակարարվող ապրանքները փաթեթավորվել են և բեռնվել բեռնատարներով։ Առաջին բեռնափոխադրումը կառաքվի այս օրերին։ Սրանք առաջին անհրաժեշտության ապրանքներ են, դեղամիջոցներ, մանկական սնունդ, մանկական հագուստ և այլ անհրաժեշտ ապրանքներ։ Շատ շնորհակալություն վրացական ընկերություններին նման ակտիվ ներգրավվածության և աջակցության համար», – ասաց «Արտադրիր Վրաստանում» գործակալության տնօրեն Միխեիլ Խիդուրելին։
Գերատեսչության տվյալներով՝ մի քանի օր առաջ ուկրաինացի ժողովրդին օգնելու նպատակով «Արտադրիր Վրաստանում» գործակալության կողմից մեկնարկած «Արտադրիր Ուկրաինայի համար» արշավը շարունակվում է։ Ցանկության դեպքում ընկերությունները կարող են լրացնել ձևը. bit.ly/3hnb8oL: Հավելյալ հարցերի դեպքում զանգահարել 1525։