Առողջապահության փոխնախարարը հանդիպել է Հանրապետական հիվանդանոցի աշխատակիցների հետ
Առողջապահության փոխնախարար Իլիա Ղուդուշաուրին հանդիպել է Հանրապետական հիվանդանոցի աշխատակիցների հետ։ Հանդիպումն անցկացվել է Հանրապետական հիվանդանոցում։
Իլիա Ղուդուշաուրին բուժանձնակազմին տեղեկացրել է հիվանդանոցի հետ կապված ապագա ծրագրերի և փոխհատուցումների մասին։
Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցի բազայի վրա կկազմակերպվի նոր, բազմամասնագիտական, բարձր տեխնոլոգիական և ժամանակակից կլինիկա, որը կընդգրկի բոլոր հիմնական բժշկական ոլորտները։ Միջազգային չափանիշների բուժհաստատությունն ունենալու է ավելի քան 500 մահճակալ, կկազմակերպվի ամբուլատորիա և 100-ից ավելի մահճակալ ունեցող ցերեկային հիվանդանոց։
«Հանդիպմանը նշվել է, որ կլինիկայում աշխատող բուժանձնակազմի իրավունքները լիովին պաշտպանված են լինելու։ Հանրապետական հիվանդանոցի յուրաքանչյուր աշխատակցի տրամադրվելու է աշխատանքի այլընտրանքային առաջարկ կամ արժանապատիվ փոխհատուցում։
Ըստ առաջարկի փաթեթի.
• Ցանկացած աշխատողի, ով աշխատում է միայն Հանրապետական հիվանդանոցում, որպես փոխհատուցում կտրամադրվի 12 ամսվա միանվագ աշխատավարձ
• Եթե կլինիկայի աշխատակիցը նույնպես աշխատում է այլ հիմնարկում, ապա որպես փոխհատուցում կստանա չորս ամսվա աշխատավարձ
• Առողջապահության նախարարությունը 12 ամսվա փոխհատուցումից հրաժարվող բուժանձնակազմին կառաջարկի աշխատանքի տեղավորում մեկ այլ կլինիկայում նույն պաշտոնում և չորս ամսվա աշխատավարձի չափով փոխհատուցում
• Բուժաշխատողների համար, ովքեր չեն աշխատում այլ հաստատությունում, և նախարարությունը չի կարող այլընտրանքային ծառայություն առաջարկել, նախարարությունը կվճարի ամսական երեք տարվա աշխատավարձ՝ մինչև աշխատանքի անցնելը։
Նշված փոխհատուցման փաթեթը Առողջապահության նախարարությունը կառաջարկի Հանրապետական հիվանդանոցի յուրաքանչյուր աշխատակցին։ Հանրությանը հայտնի է, որ աշխատակիցներից մի քանիսը նախարարության ներգրավմամբ արդեն աշխատանքի են տեղավորվել պետական տարբեր կլինիկաներում»,- ասված է Առողջապահության նախարարության տեղեկատվության մեջ։