Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսի ոչ նպատակային հոսպիտալացման հայտնաբերման դեպքում բժշկական ծառայությունների ծախսերը բուժհաստատություններին չեն փոխհատուցվի
Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային գործակալությունը, սահմանված կանոնների համաձայն, ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում է կորոնավիրուսի հոսպիտալացման դեպքերը։
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ ոչ նպատակային հոսպիտալացման փաստի հայտնաբերման դեպքում բժշկական ծառայությունների ծախսերը կլինիկային չեն փոխհատուցվի։
Առողջապահության ազգային գործակալության փոխտնօրեն Թենգիզ Գենջեխաձեի խոսքով, մոնիտորինգի ընթացքում կգնահատվի հոսպիտալացման օբյեկտիվությունը և արդյունքը կարտացոլվի վարձատրության մեջ։
«Այն դեպքերը, որոնք հոսպիտալացման չեն ենթարկվել, չեն փոխհատուցվում առողջապահության պետական ծրագրերի շրջանակներում», – ասում է Թենգիզ Գենջեխաձեն։