Առողջապահության նախարարությունը սկսել է անհրաժեշտ դեղամիջոցներ տրամադրել ուռուցքաբանությամբ ախտորոշված հիվանդներին
Վրաստանի առողջապահության նախարարությունը սկսել է անհրաժեշտ դեղամիջոցներ տրամադրել ուռուցքաբանությամբ ախտորոշված հիվանդներին։ Համընդհանուր առողջապահական ծրագրում ընդգրկված հիվանդները շվեյցարական ընկերության արտադրած դեղերի անհրաժեշտ քանակությունն անվճար են ստանում։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ աշխարհի առաջատար դեղագործական ընկերությունից ուղղակի գնումների միջոցով պետությունը ձեռք է բերել 13 թանկարժեք ուռուցքաբանական դեղամիջոց՝ զգալիորեն ցածր գնով։ Արդյունքում Առողջապահության նախարարությունը հիվանդներին ամբողջությամբ ապահովում է բարձրորակ դեղամիջոցներով։
Առողջապահության նախարարությունն արդեն պայմանագիր է կնքել աշխարհում մեկ այլ առաջատար դեղագործական ընկերության՝ «Նովարտիս»-ի հետ՝ ուռուցքաբանական դեղագործական արտադրանքի գնման համար։ Առաջիկայում հիվանդները կստանան հավելյալ ութ անուն դեղամիջոց։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ ընդլայնվել է նաև խրոնիկական դեղամիջոցների ցանկը և ավելացվել է ծրագրի բյուջեն, որի շրջանակներում շուրջ 400 հազար շահառու ամբողջությամբ ֆինանսավորվում է քրոնիկ հիվանդությունների բուժման դեղամիջոցներով։