Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի աշխատակիցների որակավորման քննությունների վերաբերյալ
Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի աշխատակիցների որակավորման քննությունների վերաբերյալ

Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի աշխատակիցների որակավորման քննությունների վերաբերյալ։

«Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի անձնակազմը, համաձայն աշխատանքային պայմանագրի, երկու տարին մեկ պարտավոր է որակավորման քննություն հանձնել՝ որակավորումը բարձրացնելու և շտապ օգնության որակը բարելավելու նպատակով։

Կենտրոնի աշխատակիցը քննություն հանձնելու հնարավորություն ունի երեք անգամ: Այն դեպքում, երբ աշխատողը ոչ մի անգամ չհաղթահարի թեստի նվազագույն շեմը, նրա հետ աշխատանքային հարաբերությունները կդադարեցվեն։

Հանրությանը տեղեկացնելու նպատակով պարզաբանում ենք, որ այս տարի աշխատակիցների մեծ մասը վերապատրաստվել է ուսումնական կենտրոնում և հաջողությամբ հանձնել քննությունը, իսկ որակավորման քննությունը չի հանձնել 63 հոգի», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Այս տարվա հուլիսի 1-ից քննությունը չհաղթահարած նշված աշխատակիցները չեն կարողանա շարունակել իրենց գործունեությունը ԱԻ համակարգման և շտապ օգնության կենտրոնում։

«Նաեւ տարածված տեղեկությունը, թե ուսումնական կենտրոնի աշխատակիցը մահացել է քննությունների ընթացքում, չի համապատասխանում իրականությանը եւ նպատակաուղղված է հասարակությանը միտումնավոր մոլորեցնելու», – ասացին Առողջապահության նախարարությունից։