Առողջապահության նախարարությունը բժիշկներին անվճար կվերապատրաստի «Դատաբժշկական փորձաքննություն» ենթամասնագիտական ծրագրով
Առողջապահության նախարարությունը բժիշկներին անվճար կվերապատրաստի «Դատաբժշկական փորձաքննություն» ենթամասնագիտական ծրագրով։
Նախարարությունից հայտնում են, որ հետդիպլոմային բժշկական կրթության ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն Աջարիայի, Իմերեթիի, Կախեթիի և Սամցխե-Ջավախեթիի շրջաններում բնակվող 10 բժիշկ։
Վերապատրաստված բժիշկները, հիմնական կլինիկական գործունեությանը զուգահեռ, կաշխատեն Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյի տարածքային ստորաբաժանումներում և կտրամադրեն դատաբժշկական փորձաքննություն։
Ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն ինչպես ուսման, այնպես էլ ուսման խթանման ծախսերը (կացության, տրանսպորտի, Թբիլիսիում օրավարձի ծախսերը): Դատաբժշկական փորձագետների վերապատրաստման ծրագրով հետաքրքրված անձինք դիմում-հայտ ուղարկեն նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]»,- նշվում է տեղեկատվության մեջ։
Ծրագրի մասին հավելյալ տեղեկությունները՝ Առողջապահության նախարարության հղումով։