Առողջապահության նախարարություն - Զուրաբ Ազարաշվիլին և Թուրքիայի դեսպան Ալի Քաան Օրբայը հանդիպմանը խոսել են Վրաստանում դեղերի մատչելիության աճի և էժանացման միտումների մասին
Առողջապահության նախարարություն - Զուրաբ Ազարաշվիլին և Թուրքիայի դեսպան Ալի Քաան Օրբայը հանդիպմանը խոսել են Վրաստանում դեղերի մատչելիության աճի և էժանացման միտումների մասին

Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալի Քաան Օրբանի հետ։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ճանաչողական հանդիպմանը Զուրաբ Ազարաշվիլին և Ալի Քաան Օրբանը քննարկել են երկու երկրների հարաբերությունները։ Նաև թուրքական շուկայի բացման արդյունքում խոսվել է Վրաստանում դեղերի մատչելիության աճի և էժանանալու միտումների մասին։ Կողմերը քննարկել են նաև փոխգործակցության հետագա ծրագրերն ու հեռանկարները։

Հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի դեսպանի խորհրդական Գիզեմ Թուրքգենջի-Սևիմը։

Տեղեկությունը տարածում է Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։