Առողջապահության նախարարություն. Վրաստանում թուրքական դեղամիջոցները չեն թանկանա
Լարիի փոխարժեքի ամրապնդման ֆոնին Թուրքիայում թանկացած դեղերը չեն ազդի Վրաստանում դեղերի գնի վրա, և վրացական ընկերությունները կկարողանան թուրքական դեղագործական շուկայում ավելի ցածր գնով դեղեր գնել և ներմուծել: Այս մասին ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունից հայտնել են, որ Թուրքիայի Հանրապետությունում դեղերի համար եվրո/լիրայի ֆիքսված փոխարժեքը վերանայելու որոշումը չի ազդի Վրաստան ներկրվող թուրքական դեղամիջոցի գնի վրա։
«Հանրությանը տեղեկացնելու նպատակով բացատրում ենք, որ լարիի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ 2023 թվականից ի վեր ամրապնդվել է 46 տոկոսով։ Ըստ այդմ, լարիի փոխարժեքի ուժեղացման ֆոնին Թուրքիայում թանկացած դեղերը չեն ազդի Վրաստանում դեղերի գնի վրա, և վրացական ընկերությունները կկարողանան ավելի ցածր գնով դեղեր գնել և ներմուծել:
Հիշեցնենք, որ 2022 թվականին Թուրքիայում դեղերի գները մի քանի անգամ ճշգրտվել են, սակայն լիրայի նկատմամբ լարիի փոխարժեքի ամրապնդման պատճառով այս որոշումը չի ազդել Թուրքիայից Վրաստան դեղերի ներկրման արժեքի վրա։
Վրաստանի համար Թուրքիայի դեղագործական շուկան բացվել է 2022 թվականի հունվարին։ Արդյունքում դեղերի գներն էժանացել են 70-80 տոկոսով։
Թուրքական դեղագործական շուկայի բացման արդյունքում Վրաստանի բնակչությունը տարեկան խնայում է մոտավորապես 200 մլն լարի»,- նշել են նախարարությունից։