Առողջապահության նախարարություն. Որոշ ընկերություններ արհեստականորեն բարձրացրել են Թուրքիայից ներկրվող դեղերի գները և հավասարեցրել եվրոպական տարբեր երկրներից ներկրվող դեղերի արժեքին
Դեղերի տեղեկանքային գների ներդրումից հետո դեղագործական ընկերությունների կողմից նկատվել են որոշ անբարեխիղճ գործողություններ,- ասված է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տեղեկություններով՝ որոշ ընկերություններ արհեստականորեն բարձրացրել են Թուրքիայից ներկրվող դեղերի գները և հավասարեցրել եվրոպական տարբեր երկրներից ներկրվող համանուն դեղերի արժեքին։
Առողջապահության նախարարության կարծիքով՝ դեղագործական ընկերությունների կողմից թուրքական դեղերի գների արհեստական բարձրացումն անընդունելի է, քանի որ դա հակասում է քաղաքացիների համար դեղերի հասանելիության ապահովման պետության հայտարարած նպատակին։
«Նախնական գնահատմամբ՝ գների միաժամանակ բարձրացման գործընթացում կարող են լինել անարդար պայմանավորվածություններ կամ գերիշխող դիրքի ոչ պատշաճ օգտագործման փաստ, այդպիսով ոլորտը առավելագույն շահույթ ապահովելու համար տուժում է քաղաքացիներին։
Ազգային մրցակցության գործակալությունը պատրաստ է ներգրավվել հետաքննության գործընթացում։
Առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով քաղաքացիների շահերը, խիստ արձագանք է ունենալու հայտնաբերված խախտումներին։
Հանրությանը հայտնի է, որ թուրքական դեղագործական շուկայի բացման հետ մեկտեղ Թուրքիայից դեղերը ներմուծվում էին պարզեցված ռեժիմով, ինչը զգալիորեն նվազեցրեց դեղերի գինը Վրաստանում։ Ուստի Թուրքիայից ներկրվող դեղերը եվրոպականի համեմատ շատ ավելի էժան են։ Ըստ այդմ, դեղագործական ընկերությունների կողմից թուրքական դեղերի գների արհեստական թանկացումն անընդունելի է առողջապահության նախարարության համար, քանի որ դա հակասում է պետության հայտարարած նպատակին՝ քաղաքացիներին դեղերի հասանելիության ապահովումը՝ դեղերի արդար գին սահմանելով»,- ասվում է հայտարարության մեջ։