Առողջապահության նախարարություն – Թբիլիսիում տեղահանվածների համար նախատեսված ժամանակակից չափանիշների բնակելի համալիրի կառուցումը եզրափակիչ փուլում է
Թբիլիսիում տեղահանված ընտանիքների համար նախատեսված ժամանակակից չափանիշներին համապատասխան բնակելի համալիրի կառուցումը եզրափակիչ փուլում է, – այս մասին նշված է Առողջապահության նախարարության տարածած տեղեկատվության մեջ:
Նրանց փոխանցմամբ՝ աննախադեպ լայնամասշտաբ բնակելի համալիրը միավորում է 11 կորպուս, որոնցից չորսում լիովին վերանորոգված բնակարանները տեղահանված ընտանիքներին արդեն հանձնվել են անցյալ տարի, իսկ յոթ կորպուսներում տեղահանված ընտանիքների վերաբնակեցումը նախատեսվում է մոտ ապագայում:
«Այս փուլում, տեղահանված ընտանիքների համար լիարժեք բնակության միջավայր ստեղծելու նպատակով, ընթանում են տարածքի բարեկարգման աշխատանքներ, ինչը նախատեսում է կանաչապատում, մարզադաշտերի, մանկական խաղահրապարակների և մարզման տարածքների կառուցում», – նշված է Առողջապահության նախարարության տարածած տեղեկատվության մեջ:
Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Գիորգի Ցագարեիշվիլին և Տեղահանվածների գործակալության տնօրեն Դավիթ Կայկացիշվիլին տեղում ծանոթացել են աշխատանքների ընթացքին: