Առողջապահության նախարարություն. Տեղեկությունը, որ նորածինների ինտենսիվ բուժումը ֆինանսավորվում է 70%-ով, իսկ քաղաքացին պետք է վճարի 30% համաֆինանսավորում, չի համապատասխանում իրականությանը
Տեղեկությունը, թե իբր պետական առողջապահական ծրագրի շրջանակներում նորածնային տարիքի ինտենսիվ բուժումը ֆինանսավորվում է ընդամենը 70%-ով, իսկ քաղաքացին պետք է վճարի 30% համաֆինանսավորում, չի համապատասխանում իրականությանը»,- նշվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
«Առանձին լրատվամիջոցի և կազմակերպության տարածած տեղեկությունը, թե իբր առողջապահության պետական ծրագրի շրջանակներում նորածնային տարիքի ինտենսիվ բուժումը ֆինանսավորվում է ընդամենը 70%-ով, իսկ քաղաքացին պետք է վճարի 30% համաֆինանսավորում, չի համապատասխանում իրականությանը և ծառայում է պետական ծրագիրը միտումնավոր վարկաբեկելուն։
Կարևոր է, որ առողջապահական ծառայությունների մասին տեղեկատվություն տարածելիս կազմակերպությունները պատասխանատվություն կրեն և ապահովեն տեղեկատվության ստուգումը:
Հանրությանը տեղեկացնելու համար պարզաբանում ենք, որ նորածնային տարիքի ինտենսիվ թերապիան/բուժումն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից և չի պահանջում համավճար, ինչպես նաև ծննդաբերություն և կեսարյան հատում։
«Առողջապահության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներն ուղղված են քաղաքացիների շահերի պաշտպանությանը և որակյալ բժշկական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովմանը»,- նշված է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։