Առողջապահության նախարարություն. «Կովիդ-19»-ով օրական վարակման դեպքերը նվազել են 24 անգամ, իսկ հոսպիտալացումները՝ 12 անգամ
Covid-19-ով օրական վարակվածների թիվը փետրվարի համեմատ նվազել է 24 անգամ, իսկ հոսպիտալացումը՝ 12 անգամ։ Այս մասին հայտնում է փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ նվազել էնաև ակտիվ դեպքերի թիվը (8 անգամ) և մահացությունը (4 անգամ)։
«Դեպքերի կրճատմանը զուգընթաց զգալիորեն կրճատվել է կլինիկաների ծանրաբեռնվածությունը։ «Կովիդ-19»-ի կառավարմամբ զբաղվող կլինիկաները շարունակում են անհրաժեշտ բժշկական ծառայություններ մատուցել հիվանդներին»,- ասվում է առողջապահության նախարարությունից։