Առողջապահության նախարարություն. Այս տարի լյարդի և ոսկրածուծի փոխպատվաստում է իրականացվել 28 անձի համար, որը ֆինանսավորվել է ավելի քան երեք միլիոն լարիով
2023 թվականին՝ անցած յոթ ամիսների ընթացքում, պետական ծրագրով 28 անձի համար իրականացվել է լյարդի և ոսկրածուծի փոխպատվաստում, որը ֆինանսավորվել է ավելի քան երեք միլիոն լարիով։
Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ վիրահատությունն իրականացվում են օրգանների փոխպատվաստման ծրագրի շրջանակներում և ամբողջությամբ 100%-ով ֆինանսավորվում են Առողջապահության նախարարության կողմից։
«Օրգանների փոխպատվաստման պետական ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունվարից։ Ծրագրի նպատակն է յուրաքանչյուր շահառուի համար ապահովել բարձրորակ առողջապահական ծառայություններից ֆինանսական հասանելիություն: Ծրագրի շրջանակներում առաջին տարում ֆինանսավորվել է 22 անձի լյարդի եւ ոսկրածուծի փոխպատվաստումը 2 495 000 լարիով։ Վրաստանի քաղաքացիները, բացառությամբ Թբիլիսիում և Աջարիայում գրանցված անձանց, կարող են օգտվել ծրագրից, քանի որ նույն ծառայությունը ֆինանսավորվում է Թբիլիսիի քաղաքապետարանի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության կողմից։ Լյարդի փոխպատվաստման արժեքը 120 000 լարի է, այն ամբողջությամբ հոգում է Առողջապահության նախարարությունը։ Ամբողջությամբ ֆինանսավորվում է նաև ոսկրածուծի փոխպատվաստումը, որը ներառում է ինչպես ուղղակի փոխպատվաստում, այնպես էլ բարձր չափաբաժիններով քիմիաթերապիա և ոսկրածուծի փոխպատվաստման նախնական ուսումնասիրություններ»,- ասված է Առողջության նախարարության տեղեկատվության մեջ։