Առողջապահության նախարարություն. Արտակարգ իրավիճակի դեպքում որոշ տեսակի դեղամիջոցներ տրամադրվում են առանց դեղատոմսի
Հակաառիթմիկ, հակասպազմոդիկ, հակահիպերտոնիկ, հակաալերգիկ, անաֆիլակտիկ շոկի դեմ, միզամուղ, հակադիաբետիկ, հիպոգլիկեմիկ, ինչպես նաև բրոնխային ասթմա – այս հիվանդությունների դեմ դեղամիջոցները անհրաժեշտության դեպքում կտրվեն առանց դեղատոմսի,- այս մասի տեղեկություն է տարածում առողջապահության նախարարությունը:
«Կապտոպրիլ, Դեքսամետազոն, Էպինեֆրին, Ֆուրոսեմիդ, Գլյուկոզա, Ինսուլին, Սալբուտամոլ, Նիֆեդիպին, Ամիոկորդին, Ատրոպին, Դիֆենհիդրամին, Գլիբենքլամիդ, Մետֆորմին, Մետոպրոլոլ, Պրեդնիզոլոն և այլ դեղամիջոցները հնարավոր կլինի գնել նաև առանց դեղամիջոցի:
Այս բացառությունը վերաբերում է երկրորդ խմբի դեղերին, որոնց դեղատոմսը մարտի 1-ից նյութական (թղթային) չի տրամադրվելու, և այն տրվելու է միայն էլեկտրոնային տարբերակով։