Առողջապահության նախարարության տվյալներով սեզոնային գրիպի դեպքերը նվազել են
Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության տվյալներով, սեզոնային գրիպի դեպքերը նվազել են: Նախարարության առողջապահության դեպարտամենտի ղեկավար, Մարինա Դարախվելիձեի խոսքերով, հիվանդության ցուցանիշը վերջին մի քանի օրվա ընթացքում նվազել է:
Մարինա Դարախվելիձեն ասում է, որ եթե համեմատենք վարակի գագաթնակետային օրերի հետ, ապա այս պահին շրջաններում դեպքերը նվազել են 600-ով, իսկ Թբիլիսիում 500-ով:
Նրա խոսքերով նվազեցում է զգացվում նաև ամբուլատոր հաստատություններին դիմելու տեսանկյունից:
Առողջապահության նախարարությունում ասում են, որ նվազել է նաև շտապ օգնության կենտրոնին դիմումները ողջ Վրաստանի մասշտաբով, իսկ զանգերը հասցեափոխվում են այն ամբուլատոր կենտրոններ, որտեղ բնակչությանը սպասարկում են 24 ժամյա ռեժիմով:
Առողջապահության դեպարտամենտի ղեկավարը ասում է, որ այս փուլում չի նվազել վերակենդանացման բաժնում գտնվող հիվանդների թիվը, սակայն նշում է, որ վերջին օրերին ցուցանիշը չի աճել:
Նրա խոսքերով, այս պահին վերակենդանացման բաժնում բուժվում է 42 մարդ:
Հեղինակ -
Edgar Barsegyan