Առողջապահության նախարարության տեղեկությամբ, նոյեմբերի 30-ին Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայից բուժհաստատություններ է տեղափոխվել 44 մարդ
Վրաստանի առողջապահության նախարարության տեղեկությամբ, նոյեմբերի 30-ին Ռուսթավելի պողոտայում անցկացված բողոքի ակցիայից արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի խմբերը բուժհաստատություններ են տեղափոխել 44 հոգու։
Ըստ նրանց, այստեղից բուժհաստատություն է տեղափոխվել՝ ակցիայի 27, լրատվամիջոցի մեկ և ՆԳ նախարարության 16 ներկայացուցիչներ։
«Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանցից մի քանիսը լքել են բուժհաստատությունները, իսկ ոմանք մնում են կլինիկայում՝ բժիշկների հսկողության ներքո։ Բողոքի ցույցի շրջակայքում մոբիլիզացվել է Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության 20 բրիգադ։ Տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ լրատվամիջոցների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, տեղում բուժօգնություն են ստացել և հոսպիտալացման կարիք չեն ունեցել։ Նշված տվյալները ներառում են միայն արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի տվյալները»,- ասված է Վրաստանի առողջապահության նախարարության տեղեկատվության մեջ։