Առողջապահության նախարարության մասնագիտական զարգացման խորհուրդը յոթ բժիշկների համար ժամանակավորապես կասեցրել է պետական վկայականների վավերականությունը
Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական զարգացման խորհրդի հերթական նիստը։ Հանդիպմանը, կապված բժշկական ծառայությունների որակի հետ, քննարկվել են բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալության կողմից ուսումնասիրված հարցերը և 11 բժիշկների մասնագիտական պատասխանատվությունը։
Խորհրդի որոշմամբ յոթ բժիշկների համար ժամանակավորապես կասեցվել է պետական վկայականի գործողությունը։
Մասնագիտական զարգացման խորհուրդը մանրակրկիտ և մանրամասն ուսումնասիրում է բժիշկների մասնագիտական գործունեությունը, քննարկում է հիվանդներին մատուցվող բժշկական ծառայությունների որակը, բուժանձնակազմի հնարավոր սխալ վարքագիծը, մասնագիտական պարտականությունները և հիվանդների նկատմամբ անազնիվ/անբարոյական, ոչ պատշաճ վերաբերմունքի դեպքերը: Քաղաքացիներին մատուցվող բժշկական օգնության որակն ուսումնասիրելու նպատակով Մասնագիտական զարգացման խորհուրդը նիստ է գումարում շաբաթը մեկ անգամ։ Խորհրդի անդամները քննարկել են 296 բժիշկների մասնագիտական պատասխանատվությունը: Նրանցից 219 բժշկի մասնագիտական պատասխանատվություն է սահմանվել, վեցի պետական վկայականը ուժը կորցրած է ճանաչվել:
Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։