Առողջապահության նախարարության հաշվարկներով, կորոնավիրուսով վարակված պացիենտների համար հնարավոր է կենտրոնացնել մոտ 8 հազար մահճակալ. Ամիրան Գամղրելիձե
Կորոնավիրուսի ակտիվ դեպքերից, վարակվածների 20-25 տոկոսը հոսպիտալացված է: Խորհուրդ է տրվում, որ հիվանդների հոսպիտալացումը լինի 12-ից 15-20 տոկոսի սահմաններում,- այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն: Նրա խոսքով, երկրի ողջ տարածքում հնարավոր է կենտրոնացնել մոտ ութ հազար մահճակալ:
Կորոնավիրուսի ակտիվ դեպքերից, վարակվածների 20-25 տոկոսը հոսպիտալացված է: Խորհուրդ է տրվում, որ հիվանդների հոսպիտալացումը լինի 12-ից 15-20 տոկոսի սահմաններում: Հետևաբար, մենք պետք է հաշվարկենք, որ ամենօրյա դեպքերի թվից, երկրում ունենանք մոտ 15-20 տոկոսին ընդունելու համար ազատ մահճակալ:
Ընդհանուր առմամբ, երկրում կա 17 000 մահճակալ: Սակայն կան մահճակալներ, որոնք չենք կարող օգտագործել կովիդ վարակակիրների համար: Հոգեբուժական մահճակալներ և մի քանի այլ հատուկ մահճակալներ, որոնց թիվը 12 000 է: Կովիդից բացի այլ մարտահրավերներ էլ կան, ուստի, որքանով ես տեղյակ եմ, նախարարության հաշվարկների համաձայն, կովիդ վարակվածների համար հնարավոր է կենտրոնացնել մինչև 8 000 մահճակալ»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն: