Առողջապահության նախարարության հաղորդմամբ, Թամար Բարկալայան վաղը կհանդիպի գործադուլ անող սոցիալական գործակալների հետ
Վրաստանի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հունվարի 21-ին՝ ժամը 12:00-ին, առողջապահության փոխնախարար Թամար Բարկալայան հանդիպում կունենա գործադուլ անող սոցիալական գործակալների հետ։
Նրանց խոսքով, գործակալությունը պատրաստ է շարունակել երկխոսության և բանակցելու աշխատանքը գործադուլ անող աշխատակիցների հետ, ինչի համար պատրաստակամություն է հայտնել նաև մյուս կողմը։
«Առողջապահության նախարարությունում նախաձեռնող խմբի հետ հանդիպման նպատակն է լինելու քննարկել կոնկրետ քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել ապագայում։ Նախարարության և Սոցիալական ծառայության գործակալության նպատակն է համարժեք դարձնել աշխատողների աշխատանքային իրավունքները և պայմանները։ Ուստի շահառուներին մատուցվող ծառայությունները պետք է լինեն բարձրորակ։ Այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են բազմաթիվ քայլեր։ Դրանց թվում նշենք, որ այսօրվանից ուժի մեջ է մտել Սոցիալական ծառայությունների գործակալության աշխատակիցների, ինչպես նաև սոցիալական գործակալների աշխատավարձերի բարձրացման մասին փաստաթուղթը»,- հայտնել են Առողջապահության նախարարությունից։