Առողջապահության նախարարության և Չեխիայի զարգացման գործակալության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Համագործակցության հուշագիր է ստորագրվել օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության և Չեխիայի զարգացման գործակալության միջև։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ փաստաթուղթը նպատակ ունի բարելավելու ազգային քաղաքականությունը վաղ մանկական խնամքի ոլորտում։
Հուշագիրը ստորագրել են առողջապահության փոխնախարար Թամիլա Բարկալայան և Չեխիայի դեսպանատան զարգացման ծրագրի ղեկավար Յանա Զելինգրովան։
«Վրաստանում հատուկ կարիքներով երեխաների վաղ զարգացման և ներառական ծառայությունների զարգացում» նախագիծը ներառում է նոր մասնագետների վերապատրաստում, վաղ տարիքի երեխաների ծառայությունների զարգացում և ծառայություններ մատուցողների որակավորման բարձրացում։
Բացի այդ, ծրագրի շրջանակներում ստեղծված փորձագետների խումբը Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ միասին կաշխատի վաղ տարիքի երեխաների խնամքի և ներառական կրթության առկա քաղաքականության վերլուծության վրա։
Ծրագիրն իրականացվում է Չեխիայի զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։