Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի ծագման և տարածման պատճառները ուսումնասիրելու նպատակով ցանկանում է Չինաստան ուղարկել փորձագետների
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի ծագման և տարածման պատճառները ուսումնասիրելու նպատակով ցանկանում է Չինաստան ուղարկել փորձագետների

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի ծագման և տարածման պատճառները ուսումնասիրելու նպատակով ցանկանում է Չինաստան ուղարկել փորձագետների: Այս հայտարարությունը արել է կազմակերպության տնօրեն, Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը: Տեղեկությունը տարածում է «Գարդիանը»:

«Մենք ծրագրում ենք և հուսով եմ, որ շատ շուտով տեղում կլինենք», – հայտարարել է Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը:

Գրեթե մեկ տարի առաջ Չինաստանում, Ուհան քաղաքում գրանցվեց «կովիդ 19»-ի առաջին դեպքը, այնուհետև վարակը տարածվեց աշխարհով մեկ: Վերջին տվյալների համաձայն, այս ընթացքում ամբողջ աշխարհում վարակվել է ավելի քան 67 միլիոն մարդ, մահացել է 1 539 559 հիվանդ: