Առողջապահության համաշխարհային կազմակերպություն - Վերջին 24 ժամում աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 338 000 նոր դեպք

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխանցմամբ, վերջին մեկ օրում աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշ:

Վերջին 24 ժամում աշխարհի մասշտաբով արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 338 000 նոր դեպք, իսկ մահացության ցուցանիշը եղել է 5515:

Համավարակի մեկնարկից մինչ օրս նոր կորոնավիրուս է ախտորոշվել 36 միլիոն մարդու մոտ, այդ թվում, մահացել է 1 005 000-ը: