Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Գազայի հատվածում մահացածների 40%-ը երեխաներ են
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Գազայի հատվածում սպանված 7000 մարդկանց 40%-ը երեխաներ են։ Ըստ լրատվամիջոցների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշված տեղեկատվությունը տարածում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարած առողջապահության նախարարության տվյալների հիման վրա։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 18 000 տուժածներից մեծ մասը երեխաներ են։
Մինչդեռ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Գազայում 1000 մարդ դիալիզի կարիք ունի, 30 երեխա գտնվում է ինկուբատորներում, իսկ քաղցկեղով հիվանդ 2000 մարդ անհապաղ օգնության կարիք ունի։ Այս ամենն անհնարին է դառնում, քանի որ հիվանդանոցային գեներատորները չեն կարող աշխատել առանց վառելիքի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ հիվանդանոցներում, որոնք աշխատում են, իրավիճակը սարսափելի է, և հիվանդներին հաճախ վիրահատում են միջանցքներում՝ առանց անզգայացման։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի 35 կլինիկաներից 23-ը մասամբ աշխատում են, իսկ մնացածները փակվել են։