Կորոնավիրուսներ Կորոնավիրուսները ներկայացնում են վիրուսների ընտանիք, որոնք կարող են առաջացնել ինչպես թեթև հիվանդություններ, օրինակ՝ սովորական մրսածություն, այնպես էլ ավելի ծանր ընթացքով հիվանդություններ, օրինակ՝ ծանր սուր շնչառական համախտանիշ: Նոր կորոնավիրուսը կորոնավիրուսների նոր շտամ է, որը նախկինում մարդկանց մոտ չի հայտնաբերվել։ Նոր կորոնավիրուսը կարող է տարածվել մարդուց մարդ, հիմնականում՝ վիրուսակիր մարդու հետ սերտ անձնական շփումից։ Հանձնարարականներ վարակի տարածումը կանխելու համար. Խուսափեք սուր շնչառական վարակ ունեցող մարդկանց հետ շփումից, հաճախակի լվացեք ձեռքերն օճառով, մանավանդ եթե անմիջական շփում կա վարակակիր անձի կամ այն միջավայրի հետ, որտեղ գտնվել է կորոնավիրուսի ախտանիշներով պացիենտը: Փողոցում խուսափեք կենդանիների կամ ֆերմերների հետ անպաշտպան շփումից: Պաշտպանեք շնչառական վարակ ունեցող անձանց կողմից հազալու վարվելակարգը: Շնչառական վարակ ունեցող հիվանդը պետք է օգտագործի դիմակ, անմիջապես դիմի բժշկական օգնության և բժշկին տեղեկացնի ճամփորդության պատմությունը: