Առողջապահության համաշխարհային կազմակերպության բժիշկները նշում են, որ Գազայում մեկ տասնյակից ավելի հիվանդանոցներ այլևս չեն գործում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արևելյան միջերկրածովյան կենտրոնի ղեկավարն ասում է, որ Գազայի հատվածի 35 հիվանդանոցներից 15-ն այլևս չեն գործում։
Նրա խոսքով, հիվանդանոցների կաթվածահարության պատճառը Իսրայելի կողմից իրականացվող անմիջական հարձակումներն են եւ վառելիքի բացակայությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Գազայի հատվածի մյուս հիվանդանոցները մասամբ են աշխատում։