Առնվազն յոթ մարդ է զոհվել Երուսաղեմի սինագոգի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
Առնվազն յոթ մարդ է զոհվել Երուսաղեմի սինագոգի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով

Առնվազն յոթ մարդ է զոհվել, ևս երեքը ծանր վիրավորվել են Արևելյան Երուսաղեմում, սինագոգի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով։

Իսրայելի ոստիկանությունը կատարվածը գնահատում է որպես ահաբեկչություն։ Իրավապահների տվյալներով, հարձակվողը «վնասազերծվել է»։

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակման մեջ կասկածվողը սպանվել է ոստիկանների կողմից, երբ նա փորձում էր փախչել դեպքի վայրից։

Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը եղել է Արեւելյան Երուսաղեմի բնակիչ։

Հարձակումը դատապարտել է ԱՄՆ-ը։

«Մենք խստորեն դատապարտում ենք այս ակնհայտ ահաբեկչությունը։ Մեր աջակցությունը Իսրայելի անվտանգությանը մնում է անսասան»,- ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։