Առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեք հրշեջ, զոհվել է Մոնղոլիայի մայրաքաղաքում բնական գազի բեռնատարի պայթյունի հետևանքով

10:56, 24.01.2024

Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում բեռնատարի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեք հրշեջ, 11-ը՝ վիրավորվել։

«Ցավոք, վթարի հետևանքով Ազգային հրշեջ-փրկարարական ծառայության թիվ 63 հրշեջ-փրկարարական վարչության երեք աշխատակիցներ իրենց պարտականությունները կատարելիս զոհվել են», – ասված է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրությունում։

Նրանց տվյալներով՝ բեռնատարը տեղափոխում էր 60 տոննա հեղուկ բնական գազ։ Մեքենայի պայթյունը հրդեհ է առաջացրել և արագ տարածվել շրջակա տարածքում՝ Դունջինգարավի շուկայի մոտ, ինչպես նաև շենքեր, այդ թվում՝ բնակելի շենք։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 հրշեջ։

Նմանատիպ