Առնվազն ութ մարդ է զոհվել Չինաստանի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով
Չինաստանի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, հայտնում է «Սի Էն Էն»-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Սիչուան նահանգի Ցիգուն քաղաքի առևտրային համալիրում։ Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 18:00-ին։ Դեպքի վայրում մոբիլիզացվել են մոտ 300 հրշեջներ և շտապ օգնության տասնյակ աշխատակիցներ։ Հրշեջներին հաջողվել է տարհանել մոտ 30 մարդու։ Հրդեհի պատճառն այս պահին հայտնի չէ։