Առնվազն ութ մարդ է զոհվել, 84-ը՝ վիրավորվել Գվինեայի մայրաքաղաքում նավթային տերմինալում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Առնվազն ութ մարդ է զոհվել, 84-ը՝ վիրավորվել Գվինեայի մայրաքաղաքում նավթային տերմինալում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիի նավթային տերմինալում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, վիրավորվել՝ 84-ը։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Ոստիկանությունից հայտնում են, որ հրդեհի տեղայնացումը դեռ շարունակվում է։ Սակայն տերմինալի վնասման չափը դեռևս հայտնի չէ։

Ինչպես գրում է «Reuters»-ը, հետաքննություն է սկսվել՝ պարզելու, թե ով է պատասխանատու պայթյունի համար։

«Կառավարությունը խորը մտահոգություն է հայտնում այս իրադարձության կապակցությամբ, որի մասշտաբներն ու հետևանքները կարող են ուղղակիորեն ազդել բնակչության վրա»,- ասված է կառավարության հայտարարության մեջ։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, կառավարությունը բնակչությանը կոչ է արել մնալ տանը և նշել, որ մայրաքաղաքի բոլոր դպրոցներն այսօր փակ են լինելու։