Առնվազն իննը մարդ է զոհվել Ուկրաինայի Ռովնոյի շրջանում հեռուստաաշտարակի վրա հրթիռակոծության հետևանքով
Առնվազն իննը մարդ է զոհվել Ուկրաինայի Ռովնոյի շրջանում հեռուստաաշտարակի վրա հրթիռակոծության հետևանքով

Առնվազն իննը մարդ է զոհվել, ևս իննը վիրավորվել է Ուկրաինայի Ռովնոյի շրջանում հեռուստաաշտարակի վրա հրթիռակոծության հետևանքով։

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Կովալին, Անտոպի գյուղի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել։ Հրթիռներից մեկը դիպել է հեռուստաաշտարակին, մյուսը՝ հարակից վարչական շենքին։

Կովալին ասել է, որ դեռևս մարդիկ կան, որոնք մնացել են փլատակների տակ: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրթիռակոծության հետևանքով Ռովնոյի շրջանում դադարեցվել է հեռուստառադիոհեռարձակումը։