Առնվազն երեք մարդ վիրավորվել է Իրաքի ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով
Առնվազն երեք մարդ վիրավորվել է Իրաքի ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով

Առնվազն երեք մարդ վիրավորվել է Իրաքի ռազմաբազայում մի շարք պայթյունների հետևանքով։

Ինչպես գրում է «Սի Էն Էն»-ը, միջադեպը տեղի է ունեցել Բաղդադի հարավում՝ «Ժողովրդական մոբիլիզացիոն ստորաբաժանումների» տարածքում։

Իրանը խորապես մտահոգված է իրաքյան բազաներին հասցված հարվածներով։ Իրաքի արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ ռազմական էսկալացիայի ռիսկերը վտանգ են ներկայացնում ողջ տարածաշրջանի կայունությանը։

Իսրայելը չի ​​ստանձնում միջադեպի պատասխանատվությունը։