Առնվազն չորս մարդ է զոհվել, ութը՝ վիրավորվել Խարկովի մարզում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով
Առնվազն չորս մարդ է զոհվել, ութը՝ վիրավորվել Խարկովի մարզում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով

Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել հասարակական օբյեկտի վրա, որտեղ հանգստանում էին խաղաղ բնակիչները, ինչի հետևանքով առնվազն չորս մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։

«Առայժմ հայտնի է չորս խաղաղ բնակիչների մահվան մասին։ Առնվազն ութ մարդ վիրավորվել է։ Օկուպանտները հրթիռակոծել են այն տարածքը, որտեղ հանգստանում էր տեղի բնակչությունը»,- ասել է Սինեգուբովը։

Նրա խոսքով՝ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։