Առնվազն չորս մարդ է զոհվել Թայվանի արևելյան ափերի մոտ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով։
Առնվազն չորս մարդ է զոհվել Թայվանի արևելյան ափերի մոտ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով։

Թայվանի արևելյան ափերի մոտ 7,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Ինչպես գրում է Բի Բի Սի-ն՝ հենվելով Թայվանի հրշեջ ծառայության վրա, երկրաշարժի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, 57-ը՝ վիրավորվել։

Ըստ լրատվամիջոցների՝ երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտ քաղաքում երկու շենք է փլուզվել։ Մինչ այժմ տարհանման գործընթացը շարունակվում է։

Միաժամանակ ցունամիի վտանգ է հայտարարվել Թայվանի հարևան երկրներում։

Ըստ սեյսմոլոգների՝ սա Թայվանի ամենաուժեղ երկրաշարժն է վերջին 25 տարվա ընթացքում։