Առնվազն 52 մարդ է զոհվել Հարավային Աֆրիկայում բազմահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով
Առնվազն 52 մարդ է զոհվել Հարավային Աֆրիկայում բազմահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով

Հարավային Աֆրիկայի Յոհանեսբուրգ քաղաքի բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 52 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է «BBC»-ն։

Հրդեհը բռնկվել է Յոհանեսբուրգի կենտրոնում գտնվող հինգ հարկանի շենքում։ Տեղի իշխանությունները հայտնում են, որ հրդեհի պատճառները դեռևս անհայտ են։

Ինչպես «BBC»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը, հրշեջներին հաջողվել է տարհանել շենքի մի քանի բնակիչների։ Դեպքի վայրում այլ անձանց որոնումները շարունակվում են։