Առնվազն 500 մարդ է զոհվել Գազայի կենտրոնում գտնվող հիվանդանոցի վրա իսրայելական հարձակման հետևանքով, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը
Գազայի կենտրոնում գտնվող հիվանդանոցի վրա իսրայելական հարձակման հետեւանքով նախնական տվյալներով առնվազն 500 մարդ է զոհվել։ Այս մասին նշված է Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Նրանց տվյալներով՝ փլատակների տակ դեռ շատ մարդիկ են մնում։
«Նոր ռազմական հանցագործություն՝ Գազայի կենտրոնում գտնվող «Ալ-Ահլի արաբի» հիվանդանոցի ռմբակոծության ժամանակ: Ռմբակոծության հետեւանքով տասնյակ վիրավորներ ժամանել են «Ալ-Շիֆա» բժշկական համալիր։ Նշենք, որ հարյուրավոր հիվանդներ, վիրավորներ և ավիահարվածների հետևանքով տեղահանված մարդիկ տեղավորվել են հիվանդանոցում»,- ասված է հաղորդագրությունում։